Enrolment options
Այս 10-ժամ տևողությամբ ինքնուս դասընթացի շրջանակներում Դուք կսովորեք Էլեկտրոնային առևտրի («eCommerce») հիմունքները, դրա գործածումը և թե ինչպես օգտվել ԵՄ էլեկտրոնային առևտրի առաջատար հարթակներից:
Այս դասընթացի ընթացքում մենք կվերլուծենք էլեկտրոնային առևտուրը՝ հիմունքներից մինչև շուկայավարում և ապրանքի առաքում հաճախորդին։ Մենք կկենտրոնանանք գործնական և կոնկրետ քայլերի վրա, որոնք պետք է ձեռնարկել յուրաքանչյուր հարթակի համար (Amazon և eBay)։ Այսպիսով Դուք կունենաք հստակ ուղեցույց, թե ինչ անել: Այս դասընթացն ավարտելով՝ կտիրապետեք էլեկտրոնային առևտրի («eCommerce») հիմունքներին և կիմանաք, թե ինչպես աշխատել և վաճառել Եմ-ի էլեկտրոնային առևտրի առաջատար հարթակներում: Դասընթացն ավարտողները կստանան Եմ ստանդարտներին համապատասխան թվային միկրոհավաստագիր, որը կարող են հրապարակել LinkedIn-ում կամ ներառել իրենց ինքնակենսագրականում (CV):
Ո՞ւմ համար է այս դասընթացը
- Անհատներ Հայաստանից, ովքեր ցանկանում են էլեկտրոնային առևտրի մասին սովորել իրենց մայրենի լեզվով
- Բիզնեսի սեփականատերեր, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց բիզնեսը և վաճառել ԵՄ շուկաներում
- Աշխատակիցներ, ովքեր ցանկանում են զարգացնել էլեկտրոնային առևտրի ոլորտում իրենց փորձառությունը և բիզնեսին հավելյալ արժեք փոխանցել
- Ձեռնարկատերեր կամ բիզնես ոլորտի մասնագետներ, ովքեր հնարավորություն են փնտրում մեծացնել իրենց եկամուտները և ԵՄ շուկաների միջոցով ընդլայնել իրենց հաճախորդների բազան
- Ցանկացած մարդ, ով հետաքրքրված է էլեկտրոնային առևտրի ԵՄ հարթակներով և ցանկանում է թվային դարաշրջանում ավելի մրցունակ լինել։
Ի՞նչ կսովորեք
- Հասկանալ էլեկտրոնային առևտրի հիմնական առանձնահատկությունները և թե ինչպես այն կարող է օգնել փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)
- Ճանաչել էլեկտրոնային առևտրի տարբեր տեսակները և ընտրել առավել հարմար հարթակը կոնկրետ բիզնես մոդելի համար
- Իմանալ էլեկտրոնային առևտրի հարթակներում գրանցվելու գործընթացները, փաստաթղթերն ու պահանջները, հասկանալ ընտրված հարթակի համար անհրաժեշտ կոնկրետ քայլերը
- Հասկանալ, թե շուկայավարման ինչ ռազմավարություններ և գործիքներ կարելի է կիրառել էլեկտրոնային առևտրի հարթակներում, սովորել, թե ինչպես կազմել ապրանքների արդյունավետ ցանկեր և կիրառել այդ գիտելիքները ապրանքների ցուցակներ կազմելիս
- Հասկանալ էլեկտրոնային առևտրի հարթակներում հաճախորդների աջակցության կարևորությունը, աջակցության տեսակները և հաճախորդների հետ հաղորդակցման արդյունավետ մեթոդները
- Հասկանալ էլեկտրոնային առևտրին վերաբերող իրավական և կանոնակարգային հարցերը, ներառյալ ԵՄ-ում ԱԱՀ և հարկային ոլորտը, սպառողների պաշտպանության օրենքները, բրենդի հաշիվների արգելափակումը և տվյալների պաշտպանությունը
- Իմանալ համապատասխան մաքսային ընթացակարգերն ու կանոնները, որոնք կիրառելի են միջազգային էլեկտրոնային առևտրի գործարքների ժամանակ։
Որքա՞ն ժամանակ կպահանջվի այս դասընթացի համար: Այս դասընթացն ավարտելու համար կպահանջվի մոտ 10 ժամ ժամանակ (մեկ շուկա-հարթակի ուսումնասիրման համար)։
Վկայականը՝ Դասընթացը հաջող ավարտողներին կտրամադրվի ԵՄ ստանդարտներին համապատասխան դասընթացի վկայական։
Դասընթացի թեմաները՝ Էլեկտրոնային առևտուր (eCommerce), (E-commerce), (E commerce), Վաճառքը ԵՄ-ում, Շուկա-հարթակներ (Marketplace), ԵՄ-ի շուկա-հարթակներ (EU Marketplaces), Amazon, eBay
Դասընթացի տրամադրվում է՝ «EU4Digital» ծրագրի (EU4Digital Facility) կողմից
Դասընթացը մշակել են՝ «ԷՐՆՍԹ ԸՆԴ ՅԱՆԳ Լիտվա» (EY Lithuania) (վերցված է տարբեր բաց արտոնագրված ռեսուրսներից)
Բովանդակության գործընկերներ՝ atingi (վերցված է տարբեր բաց արտոնագրված ռեսուրսներից)
Հետադարձ կապ՝ Տեխնիկական խնդիրների կամ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել atingi@giz.de: Դասընթացի թեմաների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել eu4digitalacademy@lt.ey.com:
Արտոնագիր՝ CC BY-NC-SA
Դասընթացի հրապարակման ամսաթիվը՝ 2024 թվականի Հունիս